Connect with us

Լուրեր

1200-ից ավելի մահը՝ կառավարության տապալված պայքարի հետևանք են, Նարեկ Մանթաշյան

Այսուհետ մարտի 1-ը պետք է նշվի որպես կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների հիշատակի օր․ Կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

«Այլընտրանք» ՀԿ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ կազմակերպել է կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը, ըստ կազմակերպիչների կրելու է շարունակական բնույթ:

Կազմակերպիչներից Նարեկ Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսից 1200-ից ավելի անձանց մահը կառավարության ապաշնորհ կառավարության տապալված պայքարի հետևանք են. «Այստեղ մենք պատկերավոր նշել ենք դեպքերի զարգացումը, թե ինչպես եղավ, որ մարտի 1-ին վարչապետ Փաշինյանը առաջին գույժը բերեց, որ ունենք առաջին վարակվածը: Բայց դրանից հետո սեփական քաղաքական շահով պայմանավորված նա հանդիպումներ ունեցավ 25-30 հազար քաղաքացիների հետ՝ «այո»-ի քարոզարշավի շրջանակներում:

Հաջորդիվ ներկայացված են այն չվերթները և ցամաքային սահմանով մեր երկիրը հատած քաղաքացիների թիվը, որոնք որևէ հսկողության չեն ենթարկվել: Այսուհետ մարտի 1-ը պետք է նշվի որպես կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների հիշատակի օր»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր

Continue Reading

Լուրեր

To Top
error: Content is protected !!