Connect with us

Լուրեր

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ փորձարկել

ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Պատրաստուկի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում: Թեստովորումը մոտ ժամանակներս կսկսվի Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո 16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:

«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Այդար Իշմուհամետովը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:


Նյութի աղբյուր

Continue Reading

Լուրեր

To Top
error: Content is protected !!