Connect with us

Աշխարհ

Վրաստանը վերահաստատել է Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը․ պաշտոնական Թբիլիսի

«Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»․ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հունիսի 4-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։

***

Հայաստանից հնչող հայտարարություններն այն մասին, որ հիվանդանոցային մահճակալները սպառվում են, բուռն արձագանք են գտել Վրաստանում։ Քաղաքական, հասարակական գործիչները, սոցիալական մեդիայի օգտատերերը կառավարությանը կոչ են անում օգնել հարևան երկրին։ Հայաստանին օգնելու համար Վրաստանում ստորագրահավաք է սկսվել։


Նյութի աղբյուր

Continue Reading

Աշխարհ

To Top
error: Content is protected !!