Connect with us

Լրահոս

Հիդրօքսիքլորոքինի բացասական ազդեցության մասին ուսումնասիրության հեղինակները հետ են կանչել իրենց հետազոտությունը — Պանորամա

Ուսումնասիրության հեղինակներից երեքը, որոնք պարզել էին, որ մալարիայի դեմ  հիդրօքսիքլորոքին դեղամիջոց ընդունելը կարող է մեծացնել մահվան ռիսկը COVID-19 հիվանդների մոտ, նախօրեին հետ են կանչել իրենց ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է Euronews-ը։

Ուսումնասիրությունը, որը լույս է տեսել մայիսի 22-ին Lancet բժշկական ամսագրում, հանգեցրեց հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը COVID-19-ի դեմ օգտագործելու մի քանի կլինիկական փորձարկումների դադարեցմանը։

Lancet-ի հայտարարության մեջ ասում է, որ հեղինակները «չեն կարողացել ամբողջացնել Surgisphere (ամերիկյան առողջապահական վերլուծական ընկերություն) ընկերության կողմից տրված տվյալների ուսումնասիրությունը՝ անկախ վերլուծության համար, որը կամրապնդեր իրենց վերլուծությունը»:

«Արդյունքում նրանք եզրակացրել են, որ այլևս չեն կարող երաշխավորել առաջնային աղբյուրների ճշգրտությունը», — ասվում է հայտարարության մեջ:


Նյութի աղբյուր

Continue Reading

Լրահոս

To Top
error: Content is protected !!