Connect with us

Լրահոս

Տեղեկացանք, որ «Պատվից առավել» հեռուստասերիալի Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը …

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Պատվից առավել» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի և չի ունենա նոր եթերաշրջան: Ավարտին ընդառաջ, սակայն, սցենարային զարգացումն անակնկալի բերեց երկրպագուներին. ֆիլմի գլխավոր դերակատար Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը, մահացավ:

Երկրպագուների մի մասը սպասում է, որ կերպարը կվերադառնա, ինչպես եղավ Սուրեն Փահլևանյանի հերոսի դեպքում, մյուսները զարգացման նոր ուղի են մտածում: Գևորգ Գրիգորյանի հերոսը կվերադառնա՞, թե՞ ոչ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի բացահայտում՝ պահելով լարվածությունը:

Tert.am Life-ը ներկա է եղել Գևորգի նկարահանման վերջին օրվան, լուսանկարել նրան գործընկերների հետ ու ներկայացնում է, թե ինչով դերասանը զբաղվում հիմա, երբ եթերում սգում են նրա մահը

Դերասանի գործունեությանը հետևող երկրպագուները գիտեն, որ Գևորգը պարբերաբար նոր հետաքրքրություններ է գտնում: Հիմա նա նոր հոբբի ունի՝ նոր աշխատանք է գտել իր համար, որն անվանում է երազանքի իրականացում:

 

 

«Որոշել եմ մի քիչ հանգստանալ: Նոր նախագծերում այլևս չեմ նկարահանվելու, քանի որ տեղափոխվել եմ Արցախ ապրելու: Լրիվ այլ գործ ու զբաղմունք ունեմ՝ Գանձասարի մոտ հողատարածք եմ վերցրել, փայտից տնակներ եմ կառուցում, զիփլայն է լինելու: Ուզում եմ էկո ճամբար ստեղծել և զարգացնել տուրիզմն Արցախում»,- ասաց դերասանը:

Գևորգը շեշտեց, որ այս գաղափարի իրականացումն իր ու սիրելիի՝ Սուսաննայի երազանքն է. «Կինս ինձ հետ է, միասին ենք սարերում գտել այն տարածքը, որտեղ ուզում ենք կառուցել տնակներ: Դա երկուսիս երազանքն է, կարելի է ասել, հիմա իրականացնում ենք մեր երազանքը. բոլորը երազում են փայտից տնակ ունենալ սարերում, իսկ մենք արդեն ունենք այն տնակը, որն ինքներս ենք կառուցել»:

 

Արցախի ընտրությունը պատահական չէ: Դերասանն ասում է՝ ուղղակի սիրահարված է Արցախին: Մանկուց է սիրել Արցախը, իսկ վերջին 1 տարում իր մեջ ամրապնդվել է այնտեղ ապրելու գաղափարը. «Այս տարվա ընթացքում 6-7 անգամ գնացի Արցախ ու հասկացա, որ ուզում եմ ապրել այնտեղ»:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային, նա մի քանի տարի առաջ ևս հայտարարել էր, որ հեռանում է ասպարեզից, սակայն 3 տարվա լռությունից հետո սկսեց կրկին նկարահանվել: Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կրկին փոխի որոշումը, նա պատասխանեց.

«Չեմ բացառում, որ ժամանակ անց էլի կնկարահանվեմ, սակայն հիմա իմ ցանկությունների մեջ դա չի մտնում: Այն ժամանակ, երբ հայտարարեցի, որ չեմ նկարահանվելու, 3 տարի չնկարահանվեցի: Հիմա Արցախում բավականին անելիքներ ունեմ: Մոտ 3 տարի միայն կառուցելու եմ ճամբարը, ֆիզիկապես էլ ժամանակ չեմ ունենա նոր նախագծերում նկարահանվելու»:

https://www.facebook.com/watch/?v=302824047459529&extid=iFjKjxK0mb5jWPTw

 

Continue Reading

Լրահոս

To Top
error: Content is protected !!