Connect with us

Լրահոս

ցավալի լուր սիրված ու ճանաչված դերասան Հարություն Մովսիսյանից․․․Հաշված ժամեր էին մնացել..

Կարդացեք նաև՝

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն արդեն իրեն լավ է զգում եւ վերադարձել է աշխատանքի: Հունիսի 10-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով նա դիմել է բժշկի, մասնագետները նրա սիրտն անմիջապես ստենդավորելու որոշում են կայացրել եւ վիրահատել: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ այժմ աշխատում է համեմատաբար քիչ ծանրաբեռնվածությամբ, եւ մոտակա մի քանի շաբաթներն այդպես է անցկացնելու:

«Արդեն ամեն ինչ նորմալ է, ստենդը դրված է, մնում է, որ դեղորայքը ճիշտ օգտագործեմ, ուշադիր հետեւեմ ինձ, անընդհատ բժիշկների հսկողության տակ լինեմ, մինչեւ նրանք կհամարեն, որ կարող եմ ավելի ակտիվ գործունեության անցնել: Այժմ արդեն աշխատում եմ, բայց քիչ ծանրաբեռնվածությամբ: Ինձ արգելված է շատ ակտիվ լինելը, ծանրություն բարձրացնելը… իսկ նկարահանումները թեթեւ ռեժիմով են: Մեկ ամիս-ամիսուկես պետք է այս ռեժիմը պահպանվի, հետո արդեն հունի մեջ կընկնեմ»,-ասաց նա:

Բժիշկները դերասանին ցուցումներ են տվել, որոնց պարտաճանաչ կերպով հետեւելու պարագայում նա նման խնդիրների առաջ այլեւս չի կանգնի: Տեղի ունեցածն էլ հենց դերասանի անփութության հետեւանքն է եղել. զբաղվածության պատճառով նա 2-րդ պլան է մղել առողջական հարցերը:

«Կատարվածն իմ իսկ անփութության հետեւանքն էր, որվհետեւ միշտ շատ զբաղված եմ եղել եւ հաճախակի չեմ  այցելել բժշկի: Ամեն դեպքում ասացին, որ այլեւս չի կրկնվի, պարզապես պետք է ավելի հետեւողական լինեմ, անպայման ստուգումների գնամ, որ փաստի առաջ չկանգնեմ, իսկ ես փաստի առաջ էի կանգնել, մահվան հետ, այսպես ասած, աչք աչքի նայեցինք իրար, ես զգացի, որ մահանում են, հազիվ փրկեցին, շատ վատ վիճակում էի, հիմա պետք է ավելի զգույշ լինեմ»,-ասաց նա:

Առողջական խնդիրները, սակայն, դերասանին չեն ստիպում մոռանալ իր դերասանական գործունեության, արվեստի ու դրա հետ կապված խնդիրների մասին: Նա կարծում է, որ ոչ միայն արվեստում, այլեւ ցանկացած այլ բնագավառում զարգացմանը խոչընդոտում է այն, որ տվյալ ոլորտում աշխատում են բազմաթիվ անտաղանդ մարդիկ, ովքեր չեն գիտակցում, որ այդ գործունեությունը ծավալելու շնորհք չունեն:

Continue Reading

Լրահոս

To Top
error: Content is protected !!