Connect with us

ԺԱՄԱՆՑ

15 մլն դոլար. ԱՄՆ-ում հատված առաջին ոսկյա մետաղադրամը աճուրդի կհանվի — Լուրեր Հայաստանից

Միացյալ Նահանգներում հատված առաջին ոսկյա մետաղադրամը՝ Brasher Doubloon-ը, հանվելու է աճուրդի, հայտնում է luxurylaunches.com կայքը՝ մանրամասնելով, որ նմուշի մեկնարկային գինը 15 մլն դոլար է:

Հատկանշական է, որ մետաղադրամի իրական արժեքն ընդամենը 15 դոլար է: Այնուհանդերձ՝ այն համարվում է աշխարհում ամենակարևոր մետաղադրամներից մեկը, որը հատվել է 1787թ.՝ նյույորքցի Էֆրաիմ Բրաշերի կողմից: Ընդհանուր առմամբ, արծաթագործ Բրաշերն այսպիսի  յոթ մետաղադրամ է հատել, սակայն այս մեկն ամենաառանձնահատուկն է:

Brasher Doubloon-ն 89 տոկոսով բաղկացած է ոսկուց և կշռում է 26,6 գրամ: Այս նմուշի առանձնահատկությունը ոչ թե ոսկուց պատրաստված լինելն է, այլ ուշագրավ պատմությունը: Նախկինում՝ 1981թ., այն վաճառվել է 625 000 դոլարով, 2005թ.՝ 2,99 մլն-ով, 2011թ.՝ 7,4 մլն-ով, իսկ 2015թ. այն ձեռք է բերել մի ներդրող, որը հրաժարվել է հրապարակել մետաղադրամի համար վճարած գումարի չափը:


Նյութի աղբյուր

Continue Reading

ԺԱՄԱՆՑ

To Top
error: Content is protected !!