Connect with us

ԳԼԽԱՎՈՐ

Ալիեւը կորցրել է իշխանությունն ու Ադրբեջանը. վերջին խոսքը

Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում

Ալիեւի հայտարարությունը շատ հուզական էր, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, հրաժարվելով մեկնաբանել բանակցային գործընթացի մասին նրա հայտնի հայտարարությունը: Իսկ Ալիեւը Երեւանին էր մեղադրել բանակցությունը տապալելու համար:

Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը խնայել է Ալիեւին, նրա հայտարարությունը գնահատելով հուզական: Այլ կերպ ասած, Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահը բավականին հուզված վիճակում է եւ այդ իսկ պատճառով անում է ոչ խոհեմ հայտարարություններ:

Ալիեւի դրությունն իսկապես մեղմ ասած նախանձելի չէ: Ի վերջո նա հուլիսյան պարտությունից հետո դե ֆակտո կորցրել է իշխանությունը եւ Ադրբեջանը միաժամանակ, բայց մնացել դե յուրե պատասխանատուի կարգավիճակում` թե այդ իշխանության, թե Ադրբեջանի համար: Այլ կերպ ասած, Ալիեւ վերածվել է թուրքական քաղաքականության մահապարտի, ինչի առնչությամբ ամենից դժգոհը առաջին հերթին հենց ինքն է: Ամբողջ հարցն այն է, որ հենց ինքն է նաեւ այդ իրավիճակի թիվ մեկ կամ միակ պատճառն ու մեղավորը:

Ժառանգելով իշխանությունը հեռատես հորից, նա արմատապես փոխեց Ադրբեջանի քաղաքականությունը, այն դնելով բացառապես ռազմական գերազանցության տրամաբանության վրա եւ կառուցելով ռազմատենչ շաղախով: Ավելին, տարեցտարի ոգեւորվելով նավթադոլարների առատությունից եւ դրանք նաեւ սպառազինության վերածելուց, Ալիեւը ռազմատենչ քաղաքականությունը բարձրացրեց ընդհուպ ադրբեջանական ազգային ու պետական ինքնության հիմքի, փորձելով լրացնել ինքնության հիմքի բացակայությունը:

Այլ կերպ ասած, չնայած հոր քարոզչական պաշտամունքին, Իլհամ Ալիեւն անկասկած հավակնում էր մի քանի տասնամյակ անց ինքը զբաղեցնել նրա տեղն «ազգի հոր» կարգավիճակում:

Ընդ որում, Ալիեւը դրան ձեռնամուխ էր եղել այնպիսի անկեղծությամբ, որ ինքն էլ հավատացել էր այդ հեռանկարի իրատեսականությանն ու իրականանալիությանը:

Բայց «ագահությունը կործանեց ֆրայերին», ինչպես կասեն ռուսները: Ալիեւը ներկայում «կործանված ֆրայերի» կարգավիճակում է, ինչի մասին, ի դեպ, խորհրդանշականորեն հիշեցնում են նրան հենց ռուսները: «Ադրբեջանում Ռուսաստանի իսկական բարեկամ», այդպես էր բնորոշել Մեհրիբան Փաշաեւային ՌԴ նախագահ Պուտինը, նրա ծննդյան տարեդարձի առիթով ուղղված շնորհավորանքում:

Ալիեւը լավ է պատկերացնում, որ «ազգի հոր» կարգավիճակի փոխարեն հայտնվել է ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի «ընդհանուր զոհի» կարգավիճակում:

Հուլիսյան պարտությունից հետո Ալիեւի ամեն ելույթ հիշեցնում է «մեղադրյալի վերջին խոսք»: Հայաստանի արտգործնախարարը չի մեկնաբանել այն:


Նյութի աղբյուր

Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top
error: Content is protected !!